«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
27-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ պայմանագիրը կավարտի 2023 թվականի ամռանը, ինչը նրան կդարձնի ազատ գործակալ։
Շկրինյարը մերժել է ներկայիս ակումբի վերջին առաջարկը դեկտեմբերին։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է ՊՍԺ-ն:
Աղբյուրի համաձայն՝ սլովակ ֆուտբոլիստն ավելի լավ առաջարկ է ստացել Պրեմիեր լիգայի ակումբից, որի անունը չի նշվում, քան ՊՍԺ-ից։ Շկրինյարի ներկայացուցիչը փարիզեցիներին նոր պահանջ է ներկայացրել․ ՊՍԺ-ից խնդրում են բարձրացնել պայմանագրի պայմանները և առաջարկել նույն պայմաննները, ինչ առաջարկել է Պրեմիեր լիգայի ակումբը:
























































