«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Մանչեսթեր Սիթիի» դեմ գավաթային խաղից առաջ խոսել է այն կարծիքների մասին, թե ինքը օգտագործում է Խոսեպ Գվարդիոլայի մտահղացումները։
Ինչպես հայտնի է, ավելի վաղ Միկել Արտետան աշխատել է Խոսեպ Գվարդիոլայի շտաբում՝ «Մանչեսթեր Սիթիում»:
«Ես երբեք չեմ փորձել կրկնօրինակել Գվարդիոլային: Այս ակումբն ավելիին է արժանի, և այդ սխեման չի աշխատի։ Ես և Գվարդիոլան իսկապես տարբեր ենք՝ և՛ որպես մարդ, և՛ որպես մարզիչ։ Դրա համար մենք իրար լավ ենք հասկանում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտետան։
«Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: