Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան հաղթեց բելառուս Վիկտորյա Ազարենկոյին և դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։
Խաղը տևեց 1 ժամ 41 րոպե և ավարտվեց 7:6 (7:4), 6:3 հաշվով՝ հօգուտ Ռիբակինայի։
Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի Մագդա Լինետ (Լեհաստան) – Արինա Սոբոլենկո (Բելառուս) խաղում:
Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է հունվարի 16-ից 29-ը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 51 մլն դոլար։