Նիկոլո Ձանիոլոն շատ է ցանկանում տեղափոխվել Միլան. հանուն տրանսֆերի նա պատրաստ է սպասել մինչև ամառ։
Ըստ Il Tempo-ի՝ «Ռոմայի» կիսապաշտպանy բանակցություններում լիակատար առաջնահերթություն է տալիս «Միլանին»: Սակայն «ռոսոներիները» չեն կարողանում բավարարել «Ռոմայի» պահանջները, որոնք խաղացողի համար պահանջում են 35 միլիոն եվրո։
Այդ պատճառով Ձանիոլոն «Միլանին» խոստացել է, որ պատրաստ կլինի հաջորդ ամառ միանալ ակումբին: Մինչ այդ նրա պայմանագրի ժամկետի ավարտին կմնա մեկ տարի, ուստի տրանսֆերի գինը զգալիորեն ցածր կլինի։
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի նախորդ տուրի խաղում Ձանիոլոն դուրս էր մնացել թիմի հայտացուցակից։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Տոտենհեմը»։