Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչները հրապարակել են տղամարդկանց կիսաեզրափակչի խաղացանկը։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հունվարի 27-ին։
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Երևանի ժամանակով ժամը 07:30-ին «Ռոդ Լեյվեր Արենայում» կմրցի Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասի հետ։ «Մեծ սաղավարտի» 21-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչն ու ամերիկացի Թոմի Փոլը կհանդիպեն Երևանի ժամանակով 12:30-ին։
Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է հունվարի 16-ից 29-ը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 51 մլն դոլար, իսկ կանանց մրցաշարի գործող հաղթողը Էշլի Բարթին է, որը նախորդ տարի եզրափակիչ խաղում հաղթել էր Դանիել Քոլինսին։ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի նախորդ խաղարկությունում լավագույնը դարձավ իսպանացի Ռաֆայել Նադալը։