«Չելսիի» և «Էվերթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը չի պատրաստվում դադար վերցնել իր կարիերայից՝ մերսիսայդյան թիմից հեռացվելուց հետո։
Ինչպես հայտնում են The Sun-ը, 44-ամյա անգլիացին պատրաստ է դիտարկել Մեծ Բրիտանիայից դուրս թիմ գլխավորելու տարբերակը։ Լեմպարդը սպասում է եվրոպական ակումբների առաջարկներին.
Այս մրցաշրջանում, Անգլիայի Պրեմիեր լիգայում «Էվերթոնը» տարավ ընդամենը երեք հաղթանակ (բոլոր ակումբների մեջ ամենաքիչ հաղթանակը)։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիների մարզչի պաշտոնը կզբաղեցնի Սեմ Էլարդայսը։
























































