Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։
4 րոպեին դաշտի կենտրոնից սկսած գեղեցիկ անցումից հետո հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը։
Առաջին խաղակեսի վերջնամասում մանչեսթերյան ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց թիմի նորեկ Վաութ Վեգհորսթը։
Հանդիպման վերջնամասում հաշիվը խոշոր դարձրեց Բռունու Ֆերնանդեշը։
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին։