«Տոտենհեմը» հայտարարել է «Վիլյառեալի» հարձակվող Արնո Դանժումայի տեղափոխության մասին։
Լոնդոնյան ակումբը նիդերլանդցի 25-ամյա խաղացողին վարձակալել է մինչև մրցաշրջանի ավարտ։
Հարկ է նշել, որ հարձակվողին ձեռք բերելուն մոտ էր նաև «Էվերթոնը», սակայն «Տոտենհեմը» վերջին պահին «փախցրել» էր խաղացողին։
Ընթացիկ մրցաշրջանում Դանժուման «Վիլյառեալի» 17 խաղերում (բոլոր մրցաշարերում) դարձել է 6 գողլի հեղինակ։