«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնշը խոսել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Մենք վերահսկում էինք խաղը, բայց մի քանի պահ բաց թողեցինք: Սա ընդամենը առաջին խաղն է, հիմա պետք է մտածել հաջորդի մասին։ Ես հպարտ եմ թիմով։ Մենք կարող էինք ավելի շատ խփել, բայց «Սաութհեմփթոնի» դարպասը մեկ գոլը շատ կարևոր է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Նիկ Պոուպին։ Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն դարպասապահն է»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ «Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։