Ամերիկացի Թոմի Փոլը դարձել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի երրորդ մասնակիցը։
1/4 եզրափակիչ փուլում աշխարհի 35-րդ ռակետ Փոլը հանդիպեց իր հայրենակից Բեն Շելթոնի հետ, ով զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 89-րդ հորիզոնականը։
Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 3 ժամ 8 րոպե և ավարտվեց Փոլի հաղթանակով չորս սեթում՝ 7:6 (8:6), 6:3, 5:7, 6:4:
Կիսաեզրափակիչում Թոմին կխաղա Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա) խաղի հաղթողի հետ։ Մյուս կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը (Ռուսաստան) կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպասի (Հունաստան) հետ: