Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը։ Քառորդ եզրափակիչում նա 6:3, 7:6 (7:2), 6:4 հաշվով հաղթել է չեխ Իրժի Լեգեչկային։
«Թենիսում ես ինձ վստահ եմ զգում: Չեմ հիշում, երբ երկար ժամանակ այդքան լավ խաղացի։ Երբ ես կորտում եմ, չեմ մտածում բացասական բաների մասին։ Ես պարզապես գնում եմ այնտեղ և խաղում եմ իմ խաղը:
Վերջին շրջանում զգում եմ, որ ինչ-որ նոր բանի հասնելու ճանապարհին եմ: Շատ ուրախ եմ կորտում լինելու համար, ուրախ եմ ելույթ ունենալու, երկրպագուների հետ լուսանկարվելու համար։ Այս ամբողջ դինամիկան ինձ մոտ նոր նպատակների հասնելու մեծ ցանկություն առաջացրեց։
Խաչանովի հետ կիսաեզրափակի՞չը։ Սա հանդիպում է, որին ես անհամբեր սպասում եմ: Իհարկե, ես գոհ եմ իմ խաղից: Ես ուզում եմ կախարդական տպավորություն թողնել այստեղ՝ Ավստրալիայում»,- ասել է Ցիցիպասը մամուլի ասուլիսում։