«Լոս Անջելես Լեյքերսը» NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում 115:133 (30:37, 24:40, 28:21, 33:35) հաշվով պարտվել է «Լոս Անջելես Քլիպերսին»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ տանտերերի պաշտպան Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 46 միավոր։
Ամերիկացին դարձավ NBA-ի պատմության մեջ առաջին բասկետբոլիստը, ով վաստակել է առնվազն 40 միավոր լիգայի ներկայացուցչ բոլոր թիմերի հետ խաղերում, հայտնում է ESPN-ը:
Մինչ այս ոչ մի բասկետբոլիստի չէր հաջողվել նվազագույնը 40 միավոր վաստակել առաջնության բոլոր թիմերի հետ խաղերում։