Բելառուս թենիսիստուհի Արինա Սաբոլենկոն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ խաղում հաղթել է խորվաթ Դոննա Վեկիչին։
Հանդիպումը տևեց 1 ժամ 51 րոպե և ավարտվեց Սոբոլենկոյի ջախջախիչ հաղթանակով երկու սեթում՝ 6։3, 6։2 հաշվով։
Այսպիսով, հայտնի դարձան Australian Open-2023-ի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները։ 1/2 եզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը.
Ելենա Ռիբակինա (Ղազախստան) — Վիկտորյա Ազարենկո (Բելառուս);
Մագդա Լինետ (Լեհաստան) — Արինա Սոբոլենկո (Բելառուս)։