«Չելսին» կրկին հետաքրքրություն է ցուցաբերում «Էվերթոնի» հարձակվող Էնթոնի Գորդոնի նկատմամբ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Լոնդոնցիները ցանկանում էին ձեռք բերել ֆուտբոլիստին նախորդ ամառ, սակայն հետո դա հնարավոր չեղավ: Կապույտները ցանկանում են էլ ավելի ուժեղացնել հարձակման գիծը:
Նշվում է նաև, որ Գորդոնով հետաքրքրված է «Նյուքասը»։