«Միլանը» հետաքրքրված է «Չելսիի» և ԱՄՆ-ի հավաքականի վինգեր Կրիստիան Պուլիշիչի ծառայություններով: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։
Պուլիշիչն այժմ ապաքինվում է վնասվածքից: Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը:
Անգլիական լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ «Չելսին» պատրաստ է վաճառել Պուլիշիչին։
Այժմ հայտնի է դարձել, որ «Միլանը» ֆուտբոլիստի գործակալների հետ քննարկում է Պուլիշիչի հնարավոր տրանսֆերը։