Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում հաղթել է չեխ Իրժի Լեգեչկային՝ 6:3, 7:6 (7:2), 6:4:
Մրցաշարի կիսաեզրափակիչում Ցիցիպասը կխաղա Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի հետ։
Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովն այսօր Սեբաստիան Կորդային հաղթելուց հետո դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Խաչանովն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ, առաջինը նախորդ տարի կայացած ԱՄՆ բաց առաջնությունում էր։ Այսպիսով, նա երկրորդ անգամ անընդմեջ կմասնակցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակչին։
Այս արդյունքի շնորհիվ Խաչանովը 2020 թվականի մարտից ի վեր առաջին անգամ կվերադառնա լավագույն 15 թենիսիստների վարկանիշ։