Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Էվերտոնի» երկու խաղացողներով: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «արիստոկրատներն» իրենց հետաքրքրությունն են ցուցաբերում կիսապաշտպան Էնթոնի Գորդոնի նկատմամբ:
Բացի այդ, Գրեհեմ Փոթերի թիմը նաև ցանկանում է ձեռք բերել լիվերպուլցիների կիսապաշտպան Ամադա Օնանային:
Հիշեցնենք, որ Գորդոնն ունակ է խաղալ նաև աջ պաշտպանի կամ եզրային կիսապաշտպանի դիրքում: Սա կրկնակի գրավիչ է դարձնում ֆուտբոլիստին «Չելսիի» ղեկավարության համար, որը տրանսֆերային պատուհանի ավարտից առաջ ցանկանում է կազմը համալրել աջ եզրային պաշտպանով և հենակետային կիսապաշտպանով։
Ամռանը «Էվերտոնը» հրաժարվեց թույլ տալ 21-ամյա Գորդոնին «Չելսի» տեղափոխվել։ Ինչ վերաբերում է Օնանային, ապա Ամադուն ընդամենը կես տարի է, ինչ խաղում է ԱՊԼ-ում։
























































