Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը Սեբաստիան Կորդային հաղթելուց հետո դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Խաչանովն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ՝ առաջինը նախորդ տարի կայացած ԱՄՆ բաց առաջնությունում։ Այսպիսով, նա երկրորդ անգամ անընդմեջ կմասնակցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակչին։
Այս արդյունքի շնորհիվ Խաչանովը 2020 թվականի մարտից ի վեր առաջին անգամ կվերադառնա լավագույն 15 թենիսիստների վարկանիշ։
Եզրափակչի ուղեգրի համար նա կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի կամ Իրժի Լեգեչկայի հետ։