Անգլիական «Բորնմուտի» ղեկավարները պատրաստ են զգալի գումար հատկացնել «Վիլյառեալի» երիտասարդ սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնին ձեռք բերելու համար։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, 21-ամյա սենեգալցի ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը իսպանական թիմին առաջարկել է մոտ 25 միլիոն եվրո։
Ռոմանոյի խոսքերով, «Վիլյառեալը» պատրաստ է Ջեքսոնին բաց թողնել այդ գումարի դիմաց: Իսկ ֆուտբոլիստի հետ «Բորնմուտն» արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ջեքսոնը «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 14 հանդիպում Իսպանիայի առաջնությունում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։