«Նյուքասլը» փորձում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյին:
«Կաչաղակները» քննարկել են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հունվարին շոտլանդացի ֆուտբոլիստի տեղափոխության հնարավորությունը, հայտնում է The Athletic-ը:
«Յունայթեդը» չի ցանկանում ձմռանը վաճառել ՄաքՏոմինեյին, իսկ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նրան արժեքավոր խաղացող է համարում։ «Նյուքասլը» պատրաստվում է այս տարբերակին վերադառնալ ամռանը։
Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ընդհանրապես չի ցանկանում ֆուտբոլիստներ վաճառել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ քիչ ժամանակ կմնա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու՝ հեռացած խաղացողներին փոխարինելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում 39 միավորով չորրորդ տեղում է։ «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երրորդն է: Թիմը 20 հանդիպումից հետո ևս վաստակել է 39 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է շրջանցում ՄՅՈՒ-ին։