«Աստոն Վիլան» հայտարարել է հարձակվող Ջոն Դյուրանի հետ պայմանագիր կնքելու մասին, ով նախկինում հանդես է եկել ամերիկյան «Չիկագո Ֆայր» ակումբում։
Պրեմիեր լիգայի ակումբը չի հրապարակել գործարքի ֆինանսական պայմանները, սակայն Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմում է 16,64 մլն եվրո։
Չիկագոն ներկայացնող թիմի կազմում Դուրանը 28 խաղում դարձել է ութ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ ֆուտբոլիստը նաև երեք հանդիպում է անցկացրել Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում: