ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել տրանսֆերային կանոնները այն բանից հետո, երբ Անգլիայի առաջնության մի շարք ակումբներ քննադատել են «Չելսիի» գործողությունները, հայտնում է Daily Mail-ը։
ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է փակել այն բացը, որը թույլ է տվել «Չելսիին» բաշխել իր ռեկորդային տրանսֆերային ծախսերը մինչև ութ տարի: Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ մեղադրել են «Չելսիին», որ փորձում է շրջանցել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները՝ օգտագործելով Միխայիլ Մուդրիկի տրանսֆերային ծախսերը ութ տարվա ընթացքում բաշխելու համար:
ՖԻՖԱ-ի կանոնադրությունը սահմանում է պայմանագրի առավելագույն ժամկետը հինգ տարի, սակայն թույլատրվում են բացառություններ, որոնք օգտագործել է «Չելսին»:
Կանոնների փոփոխությունը չի ազդի «Չելսիի» վերջին ձեռքբերումների վրա, բայց, ամենայն հավանականությամբ, կսահմանափակի նրանց գործողությունները հետագա տրանսֆերային պատուհաններում: