ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը հայտնում է, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Պողոսյան Հրաչյայի (ըմբշամարտ, հունահռոմեական) նմուշում հայտնաբերվել է արգելված նյութ՝ Օկտադրին և Մեթիլհեքսանամին, (S6 Խթանիչներ /բ. Հատուկ Խթանիչներ) ինչը համարվում է անբարենպաստ փորձաքննական արդյունք։
Հետևաբար, մարզիկը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր
խախտման պատճառով։
խախտման պատճառով։
Եթե պարզվի, որ մարզիկը հակադոպինգային կանոնների խախտում չի կատարել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։
ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը այլ մեկնաբանություններ չի անի, քանի դեռ գործը ընթացքի մեջ է։
Նախորդ տարի Պողոսյանը բրոնզե մեդալակիր էր դարձել Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում։