Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչի խաղում աշխարհի 5-րդ ռակետ Ջոկովիչը ջախջախիչ հաշվով հաղթեց ATP-ի դասակարգման 24-րդ հորիզոնականը զբաղեցնող ավստրալացի Ալեքս դե Մինաուրային։
Երկու ժամից մի փոքր ավելի տևած խաղն ավարտվել է սերբ թենիսիստի հաղթանակով՝ 6:2, 6:1, 6:2 հաշվով։
Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում Ջոկովիչը կխաղա ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ, ով հինգ սեթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Հոլգեր Ռունեին։