«Չելսին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի ծառայություններով, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» Կամավինգային տեսնում է որպես ՆԳոլո Կանտեի և Ժորժինյոյի փոխարինող, որոնք, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին կլքեն Լոնդոնը: Այնուամենայնիվ, հեշտ չի լինի ձեռք բերել Կամավինգային, քանի որ «Ռեալը» հույսեր է կապում ֆուտբոլիստի հետ։
Հաղորդվում էր նաև, որ «Արսենալը» ցանկանում է վարձակալել ֆրանսիացի կիսապաշտպանին։
Ավելի վաղ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել էր, որ 20-ամյա ֆրանսիացին անձեռնմխելի է։
Կամավինգան «Ռեալում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։