Էրիկ տեն Հագը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին «Արսենալից» կրած պարտությունից հետո (2:3).
«Երևի որոշ ժամանակ անց մենք հասկանանք, որ լավ մարզավիճակում ենք, հասկանանք, որ առաջընթաց ենք գրանցում, և սա լավ գործընթաց է, բայց հիմա ես նեղվում եմ։ Ես ֆուտբոլիստներին ասացի. «Եթե ցանկանում եք տիտղոսներ նվաճել, ապա մենք պետք է փոխենք թիմի հոգեբանությունը»:
Որովհետև թոփ խաղում անհնար է երեք սխալ թույլ տալ, այնքան լուրջ, որ դրանք տանեն գոլերի։ Սա հատկապես վերաբերում է վերջին գնդակին: Այդ պահին պետք էր լավ զգալ խաղը։ Մեկ միավորը մեր առավելագույնն էր։ Պետք էր վերցնել այն, այլ ոչ թե մրցակցին նման գոլ տալ։ Սա չպետք է լինի բարձր մակարդակի վրա: Այսպիսի պահվածքով չես կարող տիտղոսներ նվաճել:
Կարծում եմ՝ հոգեբանությունը փոխվում է մարզչի աշխատանքի շնորհիվ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք փոխել դա: Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է փոխվել մեր խաղացողների հոգեբանությունը վերջին ամիսներին, բայց միևնույն ժամանակ այսօր տեսանք, որ դեռ հեռու ենք բարձր մակարդակից»,- մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչին Manchester Evening News-ը։