Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչի խաղում աշխարհի 6-րդ ռակետ Ռուբլյովը հաղթել է դանիացի Հոլգեր Ռունեին, ով զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 10-րդ տեղը։
Թենիսիստների հանդիպումը տևեց 3 ժամ 38 րոպե և ավարտվեց ռուսաստանցու հաղթանակով՝ 6:3, 3:6, 6:3, 4:6, 7:6 (11:9) հաշվով։ Վճռորոշ թայ-բրեյքում Ռուբլյովը կարողացավ ետ հաղթել՝ երբ պարտվում էր 0:5 հաշվով։
Հաջորդ տուրում Ռուբլյովը կխաղա Ալեքս Դե Մինաուր (Ավստրալիա) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա) խաղի հաղթողի հետ։