«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պատրաստ են ֆուտբոլիստին գնել 74 միլիոն եվրոյով։ Նախկինում «Չելսին» «Բրայթոնին» տրանսֆերի համար առաջարկել էր 64 միլիոն եվրո, սակայն մերժում էր ստացել։
Այս մրցաշրջանում էկվադորցի ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Կայսեդոյին ցանկանում են ձեռք բերել նաև «Լիվերպուլն» ու «Նյուքասլը»։
























































