Մայքլ Օուենը մեկնաբանել է «Լիվերպուլի» ներկայիս իրավիճակը։ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողն ասել է, որ աստղային խաղացողների համար դժվար է փայլել նման թիմում՝ նշելով, որ նույնիսկ Լիոնել Մեսսին չեր կարող փայլել այս թիմում։
«Անկեղծ ասած՝ ցավում եմ Գակպոյի համար։ Նա տեղափոխվեց անհետևողական, անապահով թիմ: Ինձ թվում է, որ նույնիսկ Լեո Մեսսին չէր կարող օգնել «Լիվերպուլին» ներկայիս իրավիճակում։
Նա չէր կարողանա ապացուցել իր տաղանդն այստեղ », — մեջբերում է Օուենին Mirror-ը:
Նշենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» գործերը լավ չեն ընթանում։ Մերսիսայդցիները միայն 9-րդն են մրցաշարային աղյուսակում: