«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է վերադառնալ լոնդոնյան ակումբ, գրում է լրագրող Դարեն Լյուիսը։
Անտոնիո Կոնտեն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը, իսկ լոնդոնցիները դիտարկում են Պոչետինոյին հրավիրելու տարբերակը:
Մաուրիսիո Պոչետինոն գլխավորել է «Տոտենհեմը» 2014 թվականի ամառից մինչև 2019 թվականի նոյեմբերը։
50-ամյա արգենտինացին այս պահին գործազուրկ է՝ 2022 թվականի ամռանը ՊՍԺ-ից հեռացվելուց հետո: