Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի Էրլինգ Հոլանդը։
22-ամյա ֆուտբոլիստը հաշիվը բացեց 40-րդ րոպեին՝ գլխի հարվածով եզրափակելով Կևին Դե Բրույնեի փոխանցումը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում նորվեգացին հստակ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 54-րդ րոպեին խփեց իր 3-րդ գոլը։
«Մանչեսթեր Սիթին» 20 խաղից հետո 45 միավորով 2-րդ տեղում է։ «Վուլվերհեմփթոնը» 17 միավորով 17-րդն է։