«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը խոսել է «Չելսիի» նորեկ Միխայիլ Մուդրիկի մասին։
70+30 միլիոն եվրոյով գնված 22-ամյա ուկրաինացի վինգերը լոնդոնցիների կազմում իր նորամուտն է նշել «Լիվերպուլի» դեմ խաղում (0:0)՝ խաղադաշտ դուրս գալով 2-րդ խաղակեսում։
«Եթե ես լինեի «Չելսիի» երկրպագու, ապա շատ գոհ կլինեի Մուդրիկից, քանի որ նա շատ ուժեղ խաղ ցուցադրեց։ Ու թեև նա դեռ լիովին չի հարմարվել թիմին, սակայն նրան շատ հետաքրքիր բաներ են սպասվում։
Մուդրիկը լավ տեսք ուներ, որոշ դրվագներում նա գերազանց խաղաց։ Նա ինձ հիշեցրեց Արյեն Ռոբենին»,- Ջերարդի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։