«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը խոսել է իր թիմում մրցակցության մասին. Այս մրցաշրջանում Հարին կորցրել է իր մշտական տեղը «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում։
«Բոլորն են ցանկանում խաղալ առաջին թիմում, բայց ֆուտբոլը թիմային սպորտ է։ Իհարկե, ես հիասթափված եմ, որ միշտ չէ, որ մեկնարկային կազմում եմ լինում, բայց սա ֆուտբոլ է, մրցակցությունը միանգամայն բնական է:
Երբ նստած ես պահեստայինների նստարանին, միշտ պետք է պատրաստ լինես խաղադաշտ դուրս գալու և թիմին օգնելու համար։ Մրցաշրջանը շատ երկար է, նվազագույն ընդմիջումներով, այնպես որ բոլորը խաղաժամանակ կստանան: Եթե թիմը ցանկանում է հաջողակ լինել, պետք է ունենա շատ մրցունակ կազմ: «Մանչեսթեր Յունայթեդը» դրա հետ կապված խնդիր չունի»,- ասել է Մագուայրը։