Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսվել է «Տորինոյի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի մասին իր կարծիքով։
«Ինչպե՞ս եմ գնահատում Միրանչուկի կարիերան Իտալիայում: Նա լավ վիճակում է: Կարծում եմ, որ Ա Սերիայի շատ ակումբներ կցանկանային իրենց թիմում տեսնել նման խաղացողի»,-Կապելոյի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Միրանչուկը հանդես է գալիս «Տորինոյում»։ 27-ամյա ռուսաստանցին թուրինցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։