Ֆորմուլա 1-ի «Մերսեդես» թիմի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը նոր մրցաշրջանի մեկնարկի նախօրեին դիմել է երկրպագուներին.
«Եթե դուք չլինեիք, ես այստեղ չէի լինի, ուստի ես շատ շնորհակալ եմ բոլորիդ ձեր էներգիայի, ձեր նվիրվածության համար: Ես զգում եմ այդ ամենը, և դա ինձ մոտիվացիա է տալիս:
Նոր մրցաշրջանը կարող է լինել հենց այն, ինչ մենք ցանկանում ենք:
Հետևաբար, եկեք դրական տրամադրվենք և հուսանք, որ այս տարին հիանալի կլինի»,- Հեմիլթոնի խոսքերն է մեջբերում իր թիմի մամուլի ծառայությունը: