Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ խաղում Յոսիհիտո Նիշիոկայի նկատմամբ տարած հաղթանակը։
Հանդիպումը տեւեց 2 ժամ և ավարտվեց 6:0, 6:0, 7:6 (7:4) հաշվով։
«Առաջին երկու սեթերում չհասկացա, թե ինչ է կատարվում։ Բայց երբ հաղթում ես նման հաշվով, դա երբեք հեշտ չի լինում: Դուք դա զգում եք:
Հետո ինչ-որ պահի Յոշիհիտոն փորձեց շրջել իրավիճակը, նա ցնցեց տրիբունաները, և դա լավ է: Հանդիպման սկզբից մինչև վերջ փորձում էի պահպանել կենտրոնացվածությունը։ Երրորդ սեթն իսկապես ծանր էր, ես լավ խաղացի և շատ ուրախ եմ քառորդ եզրափակիչ անցնելու համար: Կարծում եմ՝ հավատն ու ինքնավստահությունը օգնում են մինչև վերջ գնալ»,- Խաչանովի խոսքերն է մեջբերում ATP-ի մամուլի ծառայությունը։