Հայտնի է Կարեն Խաչանովի մրցակիցը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում։
1/8 եզրափակչի խաղում ATP վարկանիշային աղյուսակի 31-րդ տեղը զբաղեցնող ամերիկացի Սեբաստիան Կորդան 5 սեթից բաղկացած խաղում հաղթեց աշխարհի 11-րդ ռակետ լեհ Հուբերտ Հուրկաչին։
Թենիսիստների միջև հանդիպումը տևեց 3 ժամ 29 րոպե և ավարտվեց Կորդայի հաղթանակով՝ 3:6, 6:3, 6:2, 1:6, 7:6 (10:7) հաշվով։
Կորդան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Խաչանովի հետ։ Ավելի վաղ ամերիկացին մրցաշարից դուրս էր թողել ռուս Դանիիլ Մեդվեդևին։