Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի արտագնա խաղում «Նյուքասլը» երեկ չկարողացավ հաղթել «Քրիսթալ Փելասին» (0-0)։
Սակայն, Հաուի թիմն այս մրցաշրջանի առաջնությունում անպարտելիության շարքը հասցրեց 15 հանդիպման։
«Նյուքասլն» իր պատմության մեջ առաջին անգամ է Պրեմիեր լիգայում 15-խաղում անընդմեջ անպարտելի, հայտնում է ESPN-ը:
Վերջին և առայժմ միակ դեպքը, երբ «Նյուքասլը» Պրեմիեր լիգայում պարտվել է 2022/23 մրցաշրջանում, դա «Լիվերպուլի» դեմ 5-րդ տուրի խաղում էր (1:2)։ Դրանից հետո գրանցվել է 9 հաղթանակ և 6 ոչ-ոքի։
























































