«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը խոսել է ուկրաինացի Միխայլո Մուդրիկի նորամուտի մասին, որը կայացել է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում (0:0).
«Նա երկու մարզում է անցկացրել թիմի հետ, բայց մենք դիտել ենք նրա խաղը «Շախտյորում», տեսանք նրա վարպետության մակարդակը:
Նա վտանգավոր է մեկը մեկի դեմ իրավիճակներում, գիտի, թե ինչպես պետք է օգտակար լինել մրցակցի կիսադաշտում, նա կստիպի երկրպագուներին վեր թռչել իրենց տեղերից։ Նա շատ լավ դրիբլինգ ունի։
Մեր խնդիրն է համոզվել, որ նա կընտելանա թիմին, երկրին, լիգային, կհասկանա մեզ և ինչպես կարող ենք օգնել նրանք»,- Փոթերի խոսքերն է մեջբերում Football.London-ը։