Լեհ թենիսիստ Իգա Շվյոնտեկին չի հաջողվել դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
Աշխարհի առաջին ռակետի մրցակիցը ղազախստանցի թենիսիստուհի Ելենա Ռիբակինան էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 29 րոպե և ավարտվեց 4:6, 4:6 հաշվով։
Քառորդ եզրափակիչում Ռիբակինան կհանդիպի Ելենա Օստապենկո – Քորի Գաուֆ խաղի հաղթողի հետ։
Ավստրալիայի բաց առաջնություն. Կանայք
Չորրորդ շրջան
Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 22) – Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, 1) – 6:4, 6:4.