«Չելսիի» պաշտպան և ավագ Սեզար Ասպիլիկուետան մեկնաբանել է ակումբի կազմում 500 հանդիպում անցկացնելը։ Հոբելյանական խաղը Ասպիլիկուետան անցկացրել է «Լիվերպուլի» դեմ ԱՊԼ շրջանակում (0-0).
«Ես իսկապես հպարտ և ուրախ եմ, որ 500 հանդիպում եմ անցկացրել «Չելսիի» կազմում։ Երբեք ուշադրություն չեմ դարձրել անհատական նվաճումների վրա, քանի որ թիմը եղել է ու կլինի այն ուժը, որն ինձ առաջ է մղում։ Այդուհանդերձ, առավելություն է լեգենդների խմբի մասնիկը լինելը»,- գրել է Ասպիլիկուետան Թվիթերում։
Ասպիլիկուետան 2012 թվականին է դարձել «Չելսիի» ֆուտբոլիստ։ 10 տարի անց նա կարող էր հեռանալ ակումբից և ազատ խաղացողի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա», բայց որոշել է 2 մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը լոնդոնցիների հետ։