Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույս է հայտնել, որ թիմի նորեկ, կիսապաշտպան Լեանդրո Տրուսարդը կարող է օգնել իր թիմին ԱՊԼ 21-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում․
«Մենք շատ ուրախ ենք, որ ունենք նրան։ Որոշ ժամանակ հետևել ենք Տրուսարդին։ Մենք հարձակվողական ֆուտբոլիստի կարիք ունեինք, որն իր ունիվերսալությամբ կարող էր խաղալ մի քանի դիրքերում։ Նա ծանոթ է լիգային, ունի բավականաչափ փորձ, և ես մտածում եմ, որ նա կարող է լավ ազդեցություն ունենալ թիմի վրա։
Տրուսարդը կկարողանա միանգամի՞ց օգնել թիմին․ դա շատ կարևոր է։ Մենք պետք է մտածենք ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների մասին։ Նա փակում է այս հարցերը։
Նա շաբաթ օրը մարզվել է, այդ իսկ պատճառով հույս ունենք, որ կկարողանա մասնակցել ՄՅՈՒ-ի դեմ խաղին։ Փաստաթղթերը ժամանակին ձևակերպվել են, նա պետք է խաղա»,- Արտետայի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հունվարի 22-ին։ Խաղի մեկնարկը 20։30-ին է։
























































