ՄՅՈՒ-ի պաշտպան Հարի Մագուայերը խոսել է թիմի ռոտացիայի մասին։
«Կարծում եմ՝ պահեստայինները ողջ մրցաշրջանի ընթացքում շատ կարևոր էինք։ Փոխարինման դուրս եկած խաղացողները մի քանի կարևոր գոլ խփեցին ու ազդեցություն ունեցան խաղի վրա։ Մենք գիտենք, որ սա թիմային խաղ է։ Ակնհայտ է, որ բոլորն ուզում են խաղալ մեկնարկում, և բոլորը հիասթափվում են, եթե չեն սկսում խաղը, բայց այդպես էլ պիտի լինի, որովհետև մենք բոլորս ֆուտբոլիստներ ենք, բոլորս մրցունակ ենք, ուզում ենք խաղալ ֆուտբոլ։ Բայց մենք նաև պիտի պատրաստ լինենք նրան, որ մեզ մեկնարկում դուրս չբերեն։
Կարծում եմ՝ հաջողակ թիմ լինելու համար մրցակցությունը շատ կարևոր է յուրաքանչյուր դիրքում, և կարծում եմ՝ մեր թիմում դա կա»,- Մագուայերի խոսքերն է փոխանցում United Daily-ն։