«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ 21-րդ տուրում «Չելսիի» հետ գոլազուրկ ոչ-ոքին։
«Մենք լավ սկսեցինք առաջին ու երկրորդ կեսերը, լավ պահեր ունեցանք, բայց նույն ոգով չկարողացանք շարունակել ողջ խաղը։ Պիտի պատրաստ լինենք փոքր քայլերի, ինչպիսին այսօրվա խաղն էր։ Երկու թիմերն էլ շատ ագրեսիվ էին։
«Չելսիի» դեմ խաղում շատ պահեր չստեղծեցինք, ու նրանք էլ մի քանիսն ունեցան։ Երկրորդ կեսում ջանասիրաբար պաշտպանվում էինք։ Վերջիվերջո, ես համաձայն եմ արդյունքի հետ, որովհետև պիտի ընդունենք այս փոքր քայլերը։ Կարող ենք հենվել դրանց վրա»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































