«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը մեկնաբանել է ԱՊԼ 21-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղը, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
««Էնֆիլդում» խաղալը հեշտ չէր։ Ընդհանուր առմամբ մենք շատ էինք վերահսկում խաղը ու կարող էինք օգտվել մեր շանսերից։ Վերջին ժամանակներս մեզ համար դժվար է եղել, դրա համար էլ ուզում ենք հաղթել խաղերը։ Զգում եմ, որ ամեն ինչ միայն ավելի լավ է դառնում, և այսօրվա խաղը ցույց տվեց, որ մենք քրտանաջան աշխատում ենք։
Մեզ չէին բավականացնում վերջնական փոխանցումները։ Հակառակ դեպքում մենք մի քանի գոլ կխփեինք առաջին կեսում, բայց, ինչպես արդեն ասացի, սա բարդ մարզադաշտ է։ Երկրպագուներն այստեղ ճնշում են քեզ ու ստիպում սխալներ թույլ տալ, ինչպես երկրորդ կեսում, և կարծում եմ, որ մենք հաջող անցանք այս փորձության միջով»,- Մաունթի խոսքերն է փոխանցում BBC-ն։