«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը պատրաստ է անձամբ մեկնել Դորտմունդ, որ համոզի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին տեղափոխվել մերսիսայդյան ակումբ։
«Այն, ինչ նա պիտի անի օրացույցի վրա ազատ ամսաթիվ նշելն է, և ես կմեկնեմ Դորտմունդ, որ համոզեմ նրան տեղափոխվել»,- Ջերարդի խոսքերն է փոխանցում BT Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը 22 խաղ է անցկացրել դորտմունդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։