«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա հանդիպման մասին իր կարծիքով։
«Երբ դու վերահսկում ես խաղը, հանդիպման ելքը կարող է չվճռվել, քանի որ նրանց հայտացուցակում այնքան անհատական տաղանդ կա, որ կարող է բազմաթիվ առումներով խնդիրներ ստեղծել:
Կան բաներ, որոնք մենք չենք կարող վերահսկել: Կազեմիրոն չխաղաց նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեր առաջին խաղում։ Եվ հետո մենք բավականաչափ չարեցինք հաղթելու համար»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
«Արսենալ» — ՄՅՈՒ հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 22-ին։
























































