«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու մասին իր մտքերով։
«Ես տպավորված եմ Տեն Հագի աշխատանքով։ Նա կարճ ժամանակում փոխեց թիմի խաղը։ Նա հստակ ծրագիր ունի, որը իրականացրել է, և խաղացողները հետևում են դրան։ Ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել նրա մարզչական շտաբի աշխատանքին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Վաղը՝ հունվարի 22-ին, կկայանա «Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։