Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Բրայթոնի» բելգիացի կիսապաշտպան Լեանդրո Տրուսարդի ծառայություններով։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել։ Տրուսարդը լոնդոնյան թիմի կազմում հանդես կգա 19 համարի մարզաշապիկով։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ֆուտբոլիստը հեռացվել է «Բրայթոնի» մարզումներից։ Տրուսարդը բաց է թողել «Լիվերպուլի» դեմ խաղը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն ԱՊԼ 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ ԱԱ-2022-ում նա 3 հանդիպման է մասնակցել Բելգիայի հավաքականի կազմում։