«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Կոդի Գակպոն, որը մերսիսայդցիների կազմը համալրել է 2022 թվականի դեկտեմբերին ՊՍՎ-ից, պատմել է, թե ինչով է տարբերվում Անգլիայի Պրեմիեր-լիգայում խաղը Նիդերլանդների առաջնությունում խաղից.
«ԱՊԼ-ում իսկապես շատ արագ ֆուտբոլ է, դա ինձ դուր է գալիս: Սա է ամենամեծ տարբերությունը: ՊՍՎ-ում մեզ ավելի շատ ժամանակ էր անհրաժեշտ լինում գոլ խփելու համար: Հիմա մենք փորձում ենք մրցակիցների դարպասներն ավելի արագ գրավել, և նրանք մեզ նույն կերպ են պատասխանում:
ԱՊԼ-ում շատ են տարբերությունները, բայց ես պետք է շատ արագ հարմարվեմ: «Լիվերպուլում» բոլորը շատ ջերմ են: Վիրջիլն ինձ շատ է օգնում ադապտացիայի առումով: Ես նրան ավելի երկար եմ ճանաչում, քան մյուսներին, քանի որ մենք տեսնվել ենք հավաքականում: Նա ինձ շատ է օգնում, ինչպես և Կյորտիսը: Շատ եմ գնահատում դա և շատ շնորհակալ եմ նրանց: Ես իսկապես ուրախ եմ լինել այստեղ: «Լիվերպուլն» իսկապես լավն է, ընկերական ակումբ»,- Գակպոյի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: